Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Թվերից այն կողմ

ՀՀ ԱՆ. Թվերից այն կողմ

ՀՀ առողջապահության նախարարության մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի հերթական նիստում «Մայրական հիվանդացության  ու մահացության նվազեցման նպատակով ԱՀԿ-ի «Մազից կախված` կրիտիկական  դեպքերի»  աուդիտի ներդրման մասին հարցը քննարկվեց խորհրդի թարմացված կազմով։

Մինչ օրակարգին անցնելը փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված մանկաբարձության և գինեկոլոգիայի  19 անդամից կազմված նոր  խորհուրդը, ինչպես նաև խորհրդի կանոնադրությունը։

Արմեն Մուրադյանը նշեց, որ խորհրդում ընդգրկվել են ավելի մեծ թվով առաջատար մասնագետներ, որպեսզի առավել խոր քննարկումներ իրականացվեն։ «Բավական ներկայացուցչական և հեղինակավոր մարմին է ձևավորվել, որի կայացրած որոշումները խիստ մասնագիտական կլինեն և կնպաստեն ծննդօգնության որակի բարելավմանը»,-հավելեց նախարարը։

Այնուհետև ՀՀ ԱՆ աշխատակազմի մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե  Ավագյանը ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի հրամանը Առողջապահության համաշխարահային կազմակերպության Անվտանգ մայրության նպատակով մայրական մահացության դեպքերի  և բարդությունների ուսումնասիրության ընդհանուր սկզբունքները և ՀՀ ԱՆ կողմից ընտրված  «մազից կախված  դեպքերի» մեթոդի ներդրման» մասին։

Այս հրամանը հնարավորություն կտա «մազից կախված» կրիտիկական դեպքերի վարումը գնահատել ԱՀԿ երաշխավորությունների և չափորոշիչների հիման վրա։

Նախարարն առաջարկեց հանրապետության ծննդօգնության բոլոր բժշկական կազմակերպություններում նախատեսվող ուսումնասիրություններին զուգընթաց կազմակերպել դասընթացներ` բուժաշխատողներին ծանոթացնելով այդ ուղեցույցներին և բուժօգնության որակի գնահատման չափանիշներին։

«Այսպիսով մենք կունենանք չափելի որակ, որի ապահովման նկատմամբ չափազանց խիստ հսկողություն կիրականացվի»,-ասաց Արմեն Մուրադյանը` կարևորելով կրիտիկական դեպքերի մասին բուժհիմնարկների կողմից նախարարությանը և ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, ակադեմիկոս Ռազմիկ Աբրահամյանին ժամանակին տեղեկացնելը։

Մազից կախված դեպքերի այս նոր մեթոդի ներդրումը բուժհաստատություններին հնարավորություն կտա բացահայտել կրիտիկական դեպքերի առաջացման պատճառները, վարման հետ կապված խոչընդոտները, բացթողումները և այլն։ Նման դեպքերի վերլուծությունն իրականացվում է դասեր քաղելու և առաջիկայում դրանք հնարավորինս կանխարգելու կամ առավել արդյունավետ, ապացույցների վրա հիմնված միջոցառումներ կիրառելու նպատակով։

«Մայրական մահացության ցուցանիշը ոչ միայն առողջապահական, այլև ցանկացած երկրի զարգացվածության կարևորագույն ցուցանիշ է»,-ասաց Արմեն Մուրադյանը` տալով հանձնարարականներ դեպքերի մասին տվյալների հավաքագրման, դրանց վերլուծության և համապատասխան միջոցառումների ձեռնարկման ուղղությամբ։ Նա նշեց, որ բոլոր այս միջոցառումները միտված են երկրում մայրական և պերինատալ հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազեցմանը։

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ